Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կարևորն իրենք են ու Ամերիկան

Կարևորն իրենք են ու Ամերիկան
02.02.2023 | 07:22

Էն, որ ամերիկաներին ու եվրոպաներին նամակներ եք գրում, ոչինչ չասող, հերթապահ պատասխաններ ստանում կամ էլ երեք մատի կոմբինացիա, ցցած միջնամատ, ես մտածում եմ՝ դուք էլ ե՞ք Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի Արթին պապի նման միամիտ ու նույն խելքին:


Չեք տեսնու՞մ, որ նրանք թքած ունեն արդարության ու իրենց մոգոնած բոլոր բարձր արժեքների վրա:
Նրանց միայն իրենց շահն է հետաքրքրում, նրանք, մեծ հաշվով, թքած ունեն իրենց հրահրած պատերազմների ու հեղաշրջումների հետևանքով մարդկային կորուստների, աղքատության ու ամպագոռգոռ, սուտիմուտի արժեքների վրա:
Բաքվի թուրքերն իրենց պետք են՝ գազը վկա, Իրանին, Ռուսաստանին պատժելը և էլի նման խնդիրներ:


Իսկ դուք՝ Հայաստան Արցախ, շրջափակում:
Կարևորն իրենք են ու Ամերիկան:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 17432

Մեկնաբանություններ